Հրդեհ Մեծամոր քաղաքում. տուժածներ չկան

Մայիսի 22-ին, ժամը 11։55-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի թիվ 8 Բ2 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:11-ին, մարվել՝ 12:16-ին: Շենքի տանիքում այրվել են փայտե կառուցատարրեր (3 քմ) և 2 օդորակիչ։
Փրկարարները տարհանել են բնակիչներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով