Հրդեհ Գեղադիր գյուղում (թարմացված)

Մայիսի 20-ին, ժամը 03:10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:56-ին, մարվել՝ 07:30-ին: Այրվել է անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ) կուտակած մոտ 700 հակ անասնակեր և վնասվել տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 80 քմ):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 20 բնակիչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով