Հրդեհ Չարենցավան քաղաքում

May be an image of fire, lighting, fog and tree
Մայիսի 15-ին, ժամը 21:39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 36 շենքի մոտակայքում այրվում է կիսակառույց քարե շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:56-ին։ Այրվել են շինության (մոտ 24 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 քմ), կենցաղային իրեր և վառելափայտ (մոտ 2 խմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով