Հրդեհ ցախանոցում․ տուժածներ չկան

Մայիսի 2-ին, ժամը 01։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցներում՝ «Անուշ» այգեգործական ընկերության արածքում, այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ցախանոցում (60 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։36-ին, մարվել՝ 03։57-ին։ Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և 2 պատուհան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով