Հրդեհ Բերքառատ գյուղում (թարմացված)

Մայիսի 23-ին, ժամը 17։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է մոտ 120 հակ անասնակեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով