Հայրենիք ուրացածները դրանով հո չեն բավարարվում.Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ  անդամ  Կարեն Ավագյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է 

Գործում են, քանդում, որ այդ հայրենիքից ոչինչ չմնա, որ իրենց արդարացի պիտակը ջնջվի: Ու դրանց մեկ է, որ այդ նույն հայրենիքը ու նրա միլիոնավոր բնակիչներ կմնան առանց անվտանգային գեթ մեկ երաշխիքի: Այս ամենը մեր թշնամիների հետ բանակցությունների ակտիվ փուլում:
Ուրացածները հայտատարել են, որ իրենք քննարկել են ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Ոչ մի բառ չասվեց փոխարինման, նոր անվտանգային տրամբանության կամ ճարտարապետության մասին: Այստեղ անկյունաքարայինը ՀԱՊԿ-ի անունը չէ: Անկյունաքարային դրվագն այլ բանում է: Քննարկել են քանդել առկա անվտանգային բազիսը ու տեղը ոչինչ չդնել`թողնել դատարակ, քանդուքարափ արած:
Սրանց մոտեցումը միայն Հայաստանի անտվանգության վերաբերյալ չէ այսպիսի: Նրանք ընդհանուր առմամբ Հայաստանն են ուզում անել քանդուքարափ:
Հ.Գ.Բա ասում էիք նման հարց չի քննարկվել: Ու եթե նման բա կա, ապա ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ոչ թե Հայաստանը: Էլ չասեմ, որ սկզբից հայտատարել էիք ՌԴ-ի հետ աննախադեպ բարձր մակարդակի դաշնակցային հարաբերությունների մասին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով