Գյումրիում 53-ամյա նռնակով զինված տղամարդը սպառնացել է այն պայթեցնել. ոստիկանները վնասազերծել են նրան

 

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրի քաղաքի Մյասնիկյան 18 տան բակում կարողացել են պրոֆեսիոնալ ու գրագետ գործողությունների արդյունքում վնասազերծել մի քաղաքացու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Համլետ Մ․-ն է, ով ունեցել է ընտանեկան խնդիրներ, և եթե ոստիկանները օպերատիվ չգործեին, հնարավոր է, նա նռնակը պայթեցներ։

Նռնակը սեփական տան բակում է, և 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկներ Ռաֆիկ Մաթևոսյանն ու Երվանդ Առաքելյանը սահմանազատել են տարածքը և սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՓԾ սակրավորները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի փաստով Ոստիկության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով