Եթե ՔՊ-ականներն մի կողմ քաշվեն՝ մենակ թողնելով իրենց պարագլուխներին, դա իրենց համար շանս է, օգտվեք դրանից. քաղաքագետ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ ժողովրդի պատմության վերջին հազար տարվա ընթացքում ամենամեծ վնասը տված խմբավորումները ՔՊ-ն է ու ԵԼՔ դաշինքը, և եթե հայ ժողովուրդը շարունակի գոյություն ունենալ, պատմություն գրողներ լինեն, նաև լինեն հայկական դպրոցներ, ապա այդ խմբավորումներն ու նրա անդամների անունները սև տառերով են դասագրքերում գրվելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Ինչի համար եմ սա գրում:

Սա գրում եմ նրա համար, որ այդ հանցավոր կազմակերպության անդամները՝ նախկին, թե ներկա, որոնք հասկանալով, կամ չհասկանալով, անգամ սկզբնական շրջանում լավ նպատակներ ունենալով, շարունակում են մյուս մարդկանց պիտակավորել, փորձեն այսօր քայլ կատարել ու մի կողմ քաշվել, մենակ թողնելով իրենց պարագլուխներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա իրենց չի արդարացնի, բայց դա հնարավոր կլինի նրանց համար որպես մեղմացուցիչ հանգամանք համարել:

Դա շանս է, օգտվեք դրանից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով