Երբ մարդիկ իրենք իրենց «մի կողմ են դնում»․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատելի է, որ երկրում խուլ դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից, նրա գլխավորած ուժից և նրանց վարած, ներողություն արտահայտության համար, քաղաքականությունից, աճում է: Ու աճում է հանրության գրեթե բոլոր շրջանակներում, խավերում: Թերևս, բացառությամբ քպական կամ մերձիշխանական շրջանակների և հնգամյա հնության իշխանափոխության հայտնի շահառուների: Վերջիններս միշտ ամեն ինչից գոհ են: Մյուս կողմից՝ նմանապես նկատելի է, որ սոցցանցերում, առհասարակ քննարկումների, խոսակցությունների ժամանակ, մարդիկ, որ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ չեն, այդ աղետաբեր իշխանությունից ու դրա տված պարգևավճարներից փայ չունեն, անգամ իրենց բաջանաղի քրոջ մարդը, օրինակ՝ փոխնախարարի օգնականի վարորդը չէ, ահա, այդ կատեգորիայի մարդիկ ընդդիմության մասին խոսում են մի տեսակ… «երրորդ դեմքով»:

Բայց այդ հայրենակիցները դեռ մի կողմ: Այդպես արտահայտվում են նաև քիչ թե շատ հանրային ակտիվություն դրսևորող, հասարակական կամ անգամ կուսակցական գործունեության մեջ ներգրավված դեմքեր, որոնք ևս ակնհայտորեն իշխանության կազմում չեն, Փաշինյանի հետ կոալիցիայի մեջ չեն, ավելին՝ Փաշինյանի «գրպանային» «մարդ-կուսակցություններից» էլ չեն (այն, որ պարբերաբար վազում են Փաշինյանի մոտ, վերջինիս ցուցամատի ու բթամատի չրթիկը լսելուն պես): Եվ այդ դեմքերից կամ իրենց համախոհներից հաճախ կարելի է լսել (կարդալ) թունդ դիտողություններ ընդդիմության հասցեին: Հասկանալի է՝ նրանք ընդդիմություն ասելով նկատի ունեն գերազանցապես խորհրդարանական ընդդիմությանը: Ո՞վ չի լսել այս ընթացքում՝ «ընդդիմությունն այսպես պիտի անի, այնպես պիտի անի…

էս ընդդիմությունը չպիտի մանդատները վերցներ… էս ընդդիմության պատճառով է» և այլն, և այդպես շարունակ: Չէ, լավ է, որ խորհրդարանական ընդդիմությունն այդքան խորհրդատուներ ունի: Դա նաև խորհրդարանական ընդդիմությանը պետք է հուշի, որ իրենից մշտապես ավելին են ակնկալում, որ իրենք անքննադատելի չեն և այլն: Այո, ցանկացած ուժի նաև պետք է քննադատել: Բա՛յց: Նախ՝ ստացվում է՝ այդպես միակ ընդդիմություն են «նշանակվում» խորհրդարան անցած ուժերը: Իսկ մնացյալը, որոնք չեն անցել, բայց իշխանության մեջ էլ չեն, ի՞նչ կարգավիճակ ունեն: Այո, քաղաքագիտության դասական կանոններով՝ ընդդիմության: Իսկ ընդհանուր առմամբ, եթե դուք Փաշինյանի իշխանության մեջ չեք (սա արդեն մեծ պլ յուս է), անգամ այդ իշխանության հետ չեք (այսինքն՝ «մերձերից» չեք), առավել ևս՝ այդ իշխանության կողքին չեք, ուրեմն դուք ձեր մոտեցումներով ու պահվածքով արդեն ընդդիմադիր եք, կամ առնվազն իշխանության դեմ եք տրամադրված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու կարծես փոքր էլ չէ նման հայրենակիցների թիվը: Բնական հարց է ծագում. հատկապես, եթե մարդը կամ ուժը վստահ է, գիտի, թե ինչ ու ինչպես է պետք անել, ինչո՞ւ չի արվում: Ի վերջո, ասպարեզն ազատ է, ոչ ոք այն չի մենաշնորհել, առավել ևս՝ նույն խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ «ազատել» է փողոցը: Սա, իհարկե, բոլորին չի վերաբերում, բայց, համաձայնեք՝ բավական ընդունված պրակտիկա է, ու կարծում ենք՝ նաև խորքային պատճառներ ունի: Առհասարակ, երրորդ դեմքով արտահայտվելը մի տեսակ հիվանդագին երևույթ է դարձել մեր հանրության համար: Լսել (ասել) եք, չէ՞, «էս երկիրը», «էս ազգը», «էս ժողովուրդը», «էս քաղաքը» և այլն: Հենց դա է հարցը: Որովհետև, երբ ասենք՝ «մե՛ր երկիրը, մե՛ր ազգը, մե՛ր ժողովուրդը, մե՛ր քաղաքը», այդ ժամանակ ավելի շուտ կսկսենք գործել: Ու ավելի արդյունավետ: Ու խորհուրդներ տալու փոխարեն…

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով