ԵՄ դիտորդները ո՞ւմ հրահանգով են նման տեղեկատվություն հավաքում, ի՞նչ նպատակով են հավաքում և ո՞ւմ են փոխանցելու․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկու օր առաջ ականատեսը պատմում էր, որ Սյունիքի մարզում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելում են հայերի տներ ու հարցնում նախկինում իրենց գյուղերում, քաղաքներում բնակված ադրբեջանցիների, նրանց բնակված տների, այդ տների ներկա տերերի մասին։ Ըստ ականատեսի իրենց հարցերի պատասխանները գրանցվում էին թղթի վրա։
Համաձայնեք, սա չափազանց կարևոր հանգամանք է, որը անկասկած պետք է ունենա տրամաբանական բացատրություն։ ԵՄ դիտորդները ո՞ւմ հրահանգով են նման տեղեկատվություն հավաքում, ի՞նչ նպատակով են հավաքում և ո՞ւմ են փոխանցելու։
Այն, ինչ ըստ ականատեսի անում են ԵՄ դիտորդները, անկասկած ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է, եթե նման տեղեկություն փոխանցվում է օրինակ ադրբեջանական կողմին` իրենց «արժանապատիվ վերադարձ» կոչված հնարածին հակահայկական ծրագիրը իրագործելու համար։
Ահա’ Արցախի կլանման հետագա հավանական հետեւանքները, որոնք մեզ համար ստեղծելու են իսկական գոյաբանական խնդիր հենց մեր բակերում, մեր քաղաքներում։
Ի լրումն.
Տեղեկատվության հավաստիության մակարդակը չափազանց կարևոր է, ուստի եթե հավելյալ տեղեկություններ ունեցողներ կան, կխնդրեմ կիսվել ինձ հետ, բացի այդ առաջիկայում ծրագրում եմ անձամբ այցելել ու ճշտել տեղում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով