ՃՏՊ Տիգրան Մեծի պողոտայում․ կա տուժած

Հնարավոր է սա street նկարն է
Մայիսի 10-ին, ժամը 07։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Keeway» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Հ․ Ս․)։
Փրկարարները Հ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով