ՃՏՊ Տաթևի վանքի մոտակայքում․ տուժածներ չկան

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
Մայիսի 23-ին, ժամը 04:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Տուժածներ չկան։
Փրկարարները քարշակման եղանակով ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով