ՃՏՊ Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհին

Մայիսի 12-ին, ժամը 15։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհի առաջին կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Թ. Ղ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 10 մետր՝ սահել դեպի «Գետիկ» գետի ափամերձ հատված և բախվել ծառին:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով