ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
Մայիսի 23-ին, ժամը 05:02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1987 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ե․ Ղ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով