Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 23։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Հ. Խ.) և «Renault Logan» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով