Բաքուն ավելի է ամրապնդում իր դիրքերը հակաիրանական ճակատում․ Արմեն Պետրոսյան

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

 

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ո՞րն է Ադրբեջանի նպատակը
Նաև ռազմական սադրանքների միջոցով Ադրբեջանի առանցքային նպատակը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հետ բանակցությունների գործընթացի տապալումն է։
Ակնհայտ է, որ Թուրքիայում ընտրական գործընթացի պատճառով առաջացած ժամանակային պատուհանը հատկապես Արևմուտքի կողմից օգտագործվում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում Բաքվին փոխզիջումների մղելու հարցում արդյունավետ ճնշում գործադրելու նպատակով։ Հետևաբար նման պայմաններում Ադրբեջանի(գուցե նաև թուրք-ադրբեջանական) մարտավարությունը լիովին կանխատեսելի է՝ հնարավորինս ձգձգել բարձր մակարդակի բանակցությունները։
Այդ նպատակով նկատելի են հետևյալ մարտավարական քայլերը՝
1. Առավելագույնսնս շահել Արևմուտքի վստահությունը տարածաշրջանային զարգացումներում։
Այդ նպատակով Բաքուն ավելի է ամրապնդում իր դիրքերը հակաիրանական ճակատում, զուգահեռաբար ապատեղեկատվություն տարածելով Երևան-Թեհրան մտացածին ռազմական համագործակցության վերաբերյալ։
Բացի այդ, հակառուսական ուղեգծում Ի. Ալիևը յուրօրինակ ժեստ արեց՝ չմասնակցելով Մոսկվայում Հայրենական պատերազմում հաղթանակի հերթական տոնակատարություններին։
2.Ադրբեջանը ռազմական լարվածություն է սադրում Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով Երևանին դրդել՝ հրաժարվելու առաջիկա առնվազն 3 բանակցային շրջափուլերից։
Հետևաբար, Բաքվի բազմակողմ սադրանքներին պետք է վերաբերվել սառնասրտորեն՝ հնարավորինս հաշվարկելով բոլոր հնարավոր սցենարները։ Իսկ այս պահին առանցքային վճռորոշ գործոնը Թուրքիայի ընտրությունների արդյունքներն ենլ Դրանք վարկանիշով 3-րդ թեկանծուի՝ Մ. Ինջեի՝ ընտրական գործընթացից դուրս գալու հանգամանքով պայմանավորված՝ ավելի ու ավելի են ընթանում 1 փուլով հանգուցալուծման սցենարով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով