Այսօր վերջնականապես հաստատվեց այն փաստը, որ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սագրսյանի դեմ հարուցված գործը շինծու գործ է

Միքայել Գրիգորյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Այսօր վերջնականապես հաստատվեց այն փաստը, որ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սագրսյանի դեմ հարուցված գործը շինծու գործ է։
Ինչպես այսօր պարզվեց, ամբաստանյալներից Գեւորգ Հարություննյանը Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի խնդրանքով։ Փաստորեն ստացվում է, որ տարիներ շարունակ տևող այս հորինված գործի սկիզբը սերգո կարապետյաններ և իրենց «զակատներ» սիրող պապաներն են դրել, ովքեր ամենայն հավանականությամբ նմանատիպ «նվեր» են մատուցել գործող դավաճանական կլանին և այդ նվերների շնորհիվ որոշակի մոռացության են մատնվել։
Նույնիսկ անզեն աչքով է երևում, որ սա ուղղակի ոտքի վրա կարված գործ է, որի հիմքը մի կողմից խուլ, հիվանդոտ, հիշողության կորուստ ունեցող թերհաս մարդիկ են, իսկ մյուս կողմից կյանքի վերջում տղամարդկություն հասկացողությունը մոռացած և ծառայամտի ռեժիմը միացրած նավթալինոտ մեկը, ով վախվորած և գլուխը կախ մնաց մինչև կյանքի վերջին րոպեն։
Նայելով այս գործին կարելի է հասկանալ, որ կապիտուլյանտի ողջ իշխանությունը նմանատիպ անհուսալի և անպիտան բանսարկուներից է կազված է, և նման հենասյուները երկար կյանք չեն ունենում, իսկ քանդվելուց միանգամից են քանդվում և հիմնովին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով