Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ կան տուժածներ

Մայիսի 29-ին, ժամը 20։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վիլլա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Մ․ Ս․-ն (ծնված 2005 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 2005 թ․) և Հ․ Պ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների մոտենալը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով