Ավարտվեցին «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» կրթական ծրագրի 2-րդ հոսքի դասընթացները

Հնարավոր է սա 2 մարդ, սովորող մարդիկ and տեքստ նկարն է

Մայիսի 6-ին տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրի 2-րդ հոսքի շրջանավարտների հավաստագրերի հանձնումը։

Շուրջ չորս շաբաթ տարբեր մասնագիտություններ և զբաղվածություն ունեցող 50 երիտասարդ Հայաստանից և 20 երիտասարդ Արցախից՝ առցանց ռեժիմով, հնարավորություն ունեցան «Անվտանգության ակադեմիայի» շրջանակում ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ դասախոսություններ լսել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի, ընթացիկ գործընթացների, ի հայտ եկած ռիսկերի, սպառնալիքների, ինչպես նաև հնարավորությունների և հավանական զարգացումների շուրջ։ Ծրագրի մասնակիցները, մեկ տասնյակից ավել ինտենսիվ դասընթացներից բացի, մասնակցեցին նաև ճանաչողական այցերի և գործնական պարապմունքների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրի գլխավոր առավելություններից է այն, որ այստեղ կրթական պրոցեսն հիմնված է ինտերակտիվ հաղորդակցության վրա, ինչի շնորհիվ երիտասարդները ոչ միայն գիտելիքներ են ստանում, այլև մտագրոհային քննարկումների, վերլուծությունների, հատուկ մեթոդներով խմբային աշխատանքների միջոցով հնարավորություն են ունենում գործընթացների մոդելավորում և տեղայնացում իրականացնել՝ փորձելով հիմնախնդիրները դիտարկել կոնկրետ իրավիճակներում, հանգամանքներում և դեպքերում։

Ակադեմիայի շրջանակում մասնակիցները նաև հայրենաճանաչողական այց են կատարել դեպի Մակարավանք, ինչպես նաև հնարավորություն են ունեցել մասնակցել կրակային պատրաստության ուսումնական վարժանքի և զարգացնել իրենց կրակային հմտությունները։

«Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագիրը շարունակական է լինելու․ հաջորդ հոսքի ընդունելության մասին կհայտարարվի առաջիկայում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով