Աշո՛տ, դու պարտավոր ես հետ վերցնել բողոքդ, պարտավոր ես, որովհետև Նիկոլի տղեն ես. Աշոտյան

 

Աշոտ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քեզ առաջին անգամ տեսել եմ Բլեյանի դպրոցում, երբ այցելության ժամանակ տնօրենը ձեր դասարանում ասաց, որ դու Նիկոլի տղան ես՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հայրդ նստած էր, եւ ես մոտեցա քեզ, ձեռքս դրեցի ուսիդ ու խուճուճ մազերիդ նայելով ասացի. օգնելու բան լինի, տնօրենի միջոցով ասա։

Դու փոքր էիր, գուցե չես հիշում այս դրվագը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեմ ուզում հիմա վերլուծել քո կյանքը, քո ապրումները, քո հոգեվիճակը։
Կռահում եմ, որ ծնողներդ գուցե քեզ համոզել են գործել այդ սրիկայությունը եւ այսօրվա միջադեպի հետքերով բողոքել զոհվածի ծնողի դեմ, ում քո պատճառով կալանավորել են։

Հա, դու մեղավոր չես, որ հայրդ Նիկոլն է, ով 5 000 քո հասակակիցների մահվան պատճառ դարձավ։ Սակայն վստահ եմ, որ իր մեղքի որդը քեզ էլ է ուտում։

Հա, դու մեղավոր չես, որ պատերազմի արդյունքում դու, վարչապետի տղա, կենդանի մնացիր, իսկ հազարավոր մայրերի ու հայրերի որդիները՝ ոչ։ Սակայն վստահ եմ, որ այս վարկածի կասկածի որդը քեզ նույնպես ուտում է։

Նշված միջադեպով քո բողոքը քո գլխում առկա այդ եւ այլ բազմաթիվ որդերին դարձնելու է վիշապ, դեւ, հիդրա։ Եւ քո ճակատին անդարձելիորեն է դաջելու «մեղավոր ես» խարանը։

Ես չգիտեմ, թե ինչպես կդասավորվի քո կյանքը։ Այսօր Հայաստանում քո հոր պատճառով բոլորիս կյանքերն են խեղված, անկանխատեսելի, ուրվականանման…

Բայց մի բան պարզ է. դու պարտավոր ես հետ վերցնել այդ անհեթեթ բողոքը։

Պարտավոր ես, որովհետեւ առանց այդ էլ քո ընտանիքն իմ ժողովրդին աններելի տառապանքներ արդեն պատճառել է եւ շարունակում է պատճառել։

Պարտավոր ես, որովհետեւ Նիկոլի տղեն ես (պարադոքս չկա՝ ուղիղ կապ է)։

Պարտավոր ես, որովհետեւ կենդանի ես մնացել, իսկ քո հոր պատճառով զոհված, քեզանից պայծառ ու լուսավոր տղերքը չկան։

Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը։

Մենք տիկին Գայանեի համար կպայքարենք, ես քե’զ համար եմ ասում»,-գրելէ Աշոտյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով