Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել․ հերթը Ռուբեն Վարդանյանինն է․«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած ճգնաժամի խորացմանը, Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել։ Այսօր՝ մայիսի 18-ին, ասուլիսով հանդես է գալու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հայտարարելով նոր ճակատի մասին։ Օրերս գրել էինք, որ Վարդանյանի նախաձեռնությամբ եւ ԱԺ 4 ուժերի մասնակցությամբ «Արցախի փրկության ծրագիր» է մշակվել, որը 1 ամիս առաջ ներկայացվել է Անվտանգության խորհրդին եւ նախագահին, իսկ մայիսի 9-ի հանրահավաքում Վարդանյանը Հարությունյանին վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ իրագործեք ծրագիրը, կա՛մ մենք կիրականացնենք։ Ասուլիսին եւս 4 հոգի են մասնակցելու՝ նախաձեռնության ակտիվիստները, սակայն ԱԺ ուժերի ներկայացուցիչները չեն լինի, նախ՝ քանի որ այսօր սկսվում են ԱԺ նիստերը, ապա՝ որպեսզի այն չդիտարկվի որպես քաղաքական նոր կոալիցիայի մեկնարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 05․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով