Արարատում «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ․ պայքարում են վիրավորի կյանքի համար

 

Արարատի մարզում, մայիսի 25-ին, դպրոցի վերջին զանգի արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.comի  հաղորդմամբ ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժին ահաանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատրվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժշիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ոստիկանության ծառաողները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մարատ Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ս․ Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր ՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մ․ Մինասյանը դիմել է փախուստի։

Ժամեր անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոոստիկանության Արատաշտի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանության ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզում են, թե հնարավոր որ վայրում է գտնվում Մ․ Մինասյանը։

Քրեական հետախույզները մի քանի ժամ դարանակալում անելուց հետո բռնել են նրան և բերման ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին:

Քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կասկածյալ Մ․ Մինասյանը ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ դանակահարության պատճառը եղել է այն, երբ Այգեզարդ գյուղի դպրոցի վերջին զանգի միջոցառման փորձի ժամանակ Մ․ Մինասյանին դուր չի եկել Ս․ Սահակյանի կատակը իր եղբոր հասցեին, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով