Ալիեւը ուզում է ամբողջը եւ հիմա․․ուզում է Հայաստանն ամբողջությամբ, Արցախով, Սեւանով, Երեւանով եւ մնացած շրջաններով, եւ ուզում է առանց հայերի․Եսայան

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Մարգարիտ  Եսայանը  գրում  է.

Ալիեւը ուզում է ամբողջը եւ հիմա․․ուզում է Հայաստանն ամբողջությամբ, Արցախով, Սեւանով, Երեւանով եւ մնացած շրջաններով, եւ ուզում է առանց հայերի․․․իսկ դավաճան նիկոլը բարբաջում է խաղաղության թղթի մասին, իրականում ամբողջ երկիրը հասցնելով մշտական պատերազմական վիճակի․․․Չկա եւ չի լինի իրական խաղաղություն, քանի դեռ նիկոլը զավթած է պահում իշխանության ղեկը եւ քանի դեռ չենք կարողանում նրան հեռացնել ․․․Չկա եւ չի լինի խաղաղություն, երբ քանդելով-քանդում ես բանակը, երբ երկրիդ սահմանները դարձրել ես անորոշ ու փռված, երբ զինվորդ ոչ թե նորմալ կացարանում եւ խրամատում է ծառայում, այլ կեղտոտ փալասների տակ․․․Հիմա , այսօր, էս պահին Սոթքում կրկին կրակում են, ունենք վիրավորներ, զոհերի մասին դեռ չեն խոսում ՊՆ-ն հորդորում է միայն իր ասածները լսել, ասում է վիրավորների թիվը մի ուռճացրեք, միայն 3 վիրավոր կա․․Իբր էդ քիչ է, բա ձեր խաղաղության դարաշրջանը,․․․։
Քանի դեռ սրանք են երկրի ներսում, սահմանները նեղանալու են եւ նոր զոհեր ու նոր վիրավորներ են լինելու․․Ո՞ւզում ենք իրական խաղաղություն, պետք է համախմբվել եւ միասնաբար, առանց իրար ուտելու սրանց ռադ անել․․
Այ, էդ կլինի հայրենանվեր գործ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով