ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները.
Նախ՝ արտգործնախարարների «վաշինգտոնյան գերությունը» սահուն անցնում է ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման, այսինքն՝ հավաքական Արևմուտքը փորձում է պահել Մոսկվայից խլված նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում։
Երկրորդ՝ Եվրամիության միջնորդությամբ վերջին հանդիպումը Պրահայում էր, և դա քառակողմ հանդիպում էր՝ Մակրոնի մասնակցությամբ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը պնդեց նման ձեւաչափում Ֆրանսիայի նախագահի մշտական մասնակցությունը, իսկ Ալիեւը կտրուկ մերժեց նման մոտեցումը։ Բրյուսելի ֆորմատը փաստացի կաթվածահար էր, և հաջորդ հանդիպումը կվերակենդանացնի այն։
Երրորդ, եթե այս հանդիպումը Բրյուսելում տեղի ունենա առանց Մակրոնի, ապա կարելի է արձանագրել Նիկոլի հերթական դիվանագիտական ձախողումը նույնիսկ նման ոչ առաջնահերթ թվացող հարցում։
Չորրորդ՝ ամենայն հավանականությամբ Բրյուսելի հանդիպումը կունենա նաև բովանդակային արժեք, հակառակ դեպքում արևմտյան գործընկերները չէին շտապի այն կազմակերպել՝ նկատի ունենալով հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և այնտեղ նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը.Էդուարդ Շարմազանո...
Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. ...