Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան

 

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի անկախության խորհրդանիշերն ու սահմանադրական մարմինները «կեղծ ատրիբուտներ» որակելով և ցինիկորեն դրանք աղբաման նետելու իր տխմար կոչերին զուգահեռ, ադրբեջանական բռնապետը չի մոռանում հիշեցնել, որ՝ «հայկական գյուղերը տեսանելի են ադրբեջանական դիրքերից»: Սա ոչ միայն միջազգային իրավունքի, այլև քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է, ինչը սակայն տեղի է ունենում էժան գազ ու նավթ մուրացող միջազգային հանրույթ կոչվածի քար լռության ներքո:

Ցավոք, ադրբեջանական դիրքերից տեսանելի են ոչ միայն արցախյան, այլև արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը: Ի սկզբանե էր պարզ, որ ադրբեջանը, ցավոք, անարգել զավթում է բարձունքներ ու ռազմավարական ճանապարհներ, հապճեպ կահավորում դրանք, որպեսզի կանխի հակադարձման իրատեսական շանսերը և հնչեցնի իր ագրեսիվ նկրտումները:

Դեպքերի զարգացումը միանշանակ վկայում է, որ հանգուցալուծումը մոտ է, բայց ոչ ի հոգուտ այդպես էլ պետության իրական ատրիբուտներ չունեցող թշնամու ….

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով