Խորհրդանշական ՄԻՊ–ը․Գեներալ Խաչատուրով VS ադրբեջանցի զինծառայողներ.Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

Մամուլից տեղեկացա, որ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն այցելել է ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կասկածվում են մեր երկրի տարածք ներթափանցելու և ՀՀ քաղաքացու սպանելու համար։
ՄԻՊ–ը ծանոթացել է նրանց պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։
ՄԻՊ–ի այդ այցը շատ խորհրդանշական է ստացվել։ Փաստորեն նրա առաջին գործերից մեկը եղել է ադրբեջանցի զինվորականների իրավունքների պաշտպանության հարցերով հետաքրքրվելը։ ՄԻՊ–ի ֆունկցիան, անշու՛շտ, նաև դա է, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ։
Տեղին է հիշեցնելը, որ տևական ժամանակ է, ինչ անհիմն մեղադրանքով կալանավորված է գեներալ Գրիգորի Խաչատուրովը, սակայն ՄԻՊ–ն այդ թեմային չի անդրադարձել։ Նրա առաջին գործը, փաստորեն, ադրբեջանցի զինծառայողներն են եղել, նրանց իրավունքները, այլ ոչ թե մեր երկրին ծառայություններ մատուցած Խաչատուրովը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով