
Ապրիլի 20-ին, ժամը 12:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի երկաթե ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված երկու թիթեղ (մոտ 4 քմ)։