
Ապրիլի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 400 դեպք, որից 135-ը՝ արտակարգ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 42 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: