փաշինյանը խոստովանում է, որ ձախողվել է անվտանգային հարցերում.Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

 

փաշինյանը խոստովանում է, որ ձախողվել է անվտանգային հարցերում
▪️90֊ականների պատերազմի ընթացքում, հանուն պետականության և անվտանգության զոհվեցին մոտ 7000 տղաներ
▪️2016֊ի քառօրյա պատերազմի ընթացքում` 100
▪️2020 44 օրյա` 5000
▪️2022 սեպտեմբեր 250 և ավել
▪️ևս մի քանի հարյուր դիրքապահներ զոհվել են պայմանական խաղաղության տարիներին, 20000֊ավելի մարդիկ դարձել հաշմանդամ
Սրանք լոկ թվեր չեն, սրանք մարդկային խեղված ճակատագրեր են, դժբախտացած ընտանիքներ, ընդհատված ծլեր…
Հասկանում եք կեղծ խաղաղասիրության և անվտանգության բացակայության պայմաններում էս տղաների փառավոր ուղին դարձավ հանուն ոչնչի, բայց միայն սա չի ողբերգությունը,ապագայում էլ լինելու են հազարավոր զոհեր..
Մենք շարունակելու ենք կյանքեր զոհել կամ անվտանգության բացակայության պատճառով, կամ նրա վերականգման համար։ Մենք զոհվելու ենք հանուն ոչնչի, հանուն նիկոլի և մի քանի ապաշնորհի պատճառով և համար…
Ուստի հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն մեր երեխաների, մեր մատաղ սերնդի եկեք վերականգնենք մեր պետականությունը, մեր անվտանգությունը
Առանց անվտանգության մեզնից ոչ ոք ապագա չունի, իսկ ապագայի համար պետք է ընդհատենք նիկոլի ու թրքական մյուս գործակալների գործունեությունը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով