Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

 

Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում եւ հիշատակի խաչքարերի մոտ ժամերգություններ են անցկացվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայրաքաղաքի կենտրոնի այգիներից մեկում հայ եւ ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ հիշատակի արարողություն է կայացել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Արարողությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ուկրաինայի հայերի միության, Կիևի համայնքի ներկայացուցիչների, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ:

Կիեւում միջոցառման մասնակիցների թվում են եղել Մարդու իրավունքների լիզորի ներկայացուցիչ Միխայիլ Սպասովը, Ուկրաինայում Վատիկանի դեսպանը, արքեպիսկոպոս Վիշվալդաս Կուլբոկասը, Ուկրաինայի մի շարք ազգային համայնքների եւ հոգեւորականության ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուկրաինայի հայ երիտասարդների միությունն այս տարի նաև թեմատիկ տեսանյութ է պատրաստել ուկրաիներենով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով