
Պաշտոնապես արդեն հաստատված է, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկը Կապանում քաղաքացիական անձ է սպանել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ով գոնե նվազագույն չափով տիրապետում է ՀՀ քարտեզին ու գիտակցում, թե ինչ է նշանակում Սիսիանի ուղղությամբ ներթափանցելն ու այնուհետև Կապան համայնք հասնելը, բնականաբար գիտի, որ այս իշխանության պայմաններում, ՀՀ-ում տրամաբանորեն չկա մի բնակավայր, որտեղ չեն կարող մուտք գործել ադրբեջանցիները:
Տեղի ունեցածը կարող էր արձանագրվել սահմանագծի այլ ուղղությամբ, այլ մարզում, այլ համայնքում ու լրիվ այլ ելքով:
Դեռ պարզ չէ, թե ՀՀ տարածք մուտք գործելով ինչ նպատակներ են հետապնդել 2 ադրբեջանցիները, սակայն ակնհայտ է, որ կազմակերպված, այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին:
Մեր երկրում անվտանգությունն արտահայտվում է մեկ ձևով` Փաշինյանի անձնական պաշտպանությամբ, այլ բան նրան ու նրա իշխանությանը չի հետաքրքրում:
Նմանատիպ նորություններ:
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը.Էդուարդ Շարմազանո...
Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. ...