Կառուցապատողները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից.ՊԵԿ

 

ՊԵԿ ՀՕՀՎ-ն հորդորում է քաղաքացիներին կառուցապատողներից պահանջել գնվող բնակարանների իրական արժեքները

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան քաղաքի Կենտրոն և  Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի երկու կառուցապատող ընկերություն առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել: Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց :

Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ  դեպքով  մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բնակարաններ ձեռք բերող  քաղաքացիներին հորդորում է  վտանգի չենթարկել իրենց սեփականության իրավունքը և անշարժ գույքերի գնման իրավունքի կամ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողներից պահանջել նշել բնակարանների իրական արժեքները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով