Իրենք էլ են հասկանում, որ «վիլկայի» մեջ են. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնի է, նախօրեին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել։ Նա ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ քպականին հարվածելու համար և երեք օր գտնվում էր ձերբակալվածների պահման վայրում։ Մեր տեղեկություններով, Սահակյանի թեման լուրջ քննարկման առիթ է դարձել ՔՊ-ում:

Ի մասնավորի, «նեղ» շրջանակով քննարկումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, ՔՊ խմբակցության որոշ ներկայացուցիչներ պնդել են, որ գլխավոր դատախազն անպայման պետք է միջնորդություն ներկայացնի Սահակյանին մեղադրանք առաջադրելու և անձեռնմխելիությունից զրկելու համա: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպիսի ընթացքին կտրուկ դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե պետք չէ ավելորդ «գրուզի» տակ մտնել, ավելի լավ է թեման լուծել «բարոյական տիրույթում», և առաջիկա քառօրյային ԱԺ-ում «ցեխը կոխել» ընդդիմադիրներին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, նման «որոշման» համար կան խորքային պատճառներ: Բանն այն է, որ ՔՊ-ն այս առումով «վիլկայի» մեջ է. բազմաթիվ դեպքեր կան քպականների հետ կապված, որոնց առնչությամբ գործերը «քնեցված» են: Ուստի, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե ընթացք տան Սահակյանի «գործին», ապա նորից ջրի երես դուրս կգան քպական մի շարք պատգամավորների «քաջագործությունները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով