Հրդեհ Կապան քաղաքում

Ապրիլի 14-ին, ժամը 15:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բակում գտնվող տաղավար-զրուցարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել է գույքը՝ մասամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով