Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները.Հենակետ

Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները՝ հակիրճ  ներկայացնում  է  Հենակետ  վերլուծական  կենտրոնը.

Չինաստան

• «The Wall Street Journal» պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք կտեղափոխի հնացած «A-10» գրոհային ինքնաթիռներ, իսկ ժամանակակից ինքնաթիռները կտեղափոխեն Ասիա և Եվրոպա՝ Չինաստանին և Ռուսաստանին զսպելու համար: Մերձավոր Արևելքում նախատեսվում է նաև պահպանել համեստ, ԱՄՆ չափանիշներով ցամաքային և ծովային ներկայությունը։
• ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը թափանցիկ համագործակցություն են վարում ռազմական ոլորտում և չեն ստեղծում ռազմական դաշինքներ։ Դրանք ստեղծում է ԱՄՆ-ը, իսկ ՆԱՏՕ-ն հայտարարում է իր գլոբալության մասին։
• Չինաստանում հայտարարել են «WS-15» նորագույն ռեակտիվ շարժիչի սերիական արտադրության մեկնարկի մասին, որոնք տեղադրում են հինգերորդ սերնդի J-20 կործանիչների վրա: «WS-15»-ը, ըստ որոշ տվյալների, քարշակային ուժով համեմատելի է ամերիկյան F-35-ի շարժիչային համակարգի հետ, որն այժմ համարվում է ամենահզորն աշխարհում:
• Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությանը կոչ է արել Չինաստանին պատերազմի նախապատրաստել:
• Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է համոզել Չինաստանին ռազմական աջակցություն չցուցաբերել Ռուսաստանին:
• Չինաստանի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ «Շանդուն» ավիակրի գլխավորությամբ, այսօր հատել է Թայվանի և Ֆիլիպինների միջև Բաշի նեղուցը: Սա առաջին ելքն է դեպի Արևմտյան Խաղաղ օվկիանոս տվյալ ավիակրի համար։ Չինական բանակի զորավարժությունները տեղի են ունենում Թայվանի նախագահի ԱՄՆ այցի ֆոնին, որը դատապարտել է Պեկինը: Հոնկոնգի շրջանում նկատվել է Չինաստանի բանակի զինտեխնիկայի շարժ, զորավարժությունների շրջանակներում։
• Չինաստանը Բենինի կառավարությանը փոխանցել է «Նորինկո» կորպորացիայի արտադրության չորս PMR-50 անօդաչու թռչող սարքեր՝ երկրում անվտանգության բարձրացման և ահաբեկչական գործունեության հետ կապված հանցագործությունների բացահայտման համար:
• Չինաստանը սառը պատերազմի ժամանակաշրջանի հին կործանիչները կվերափոխի ԱԹՍ-ների։
• Ս. թ. ապրիլի 2-13-ը Թայվանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում: Պլանի համաձայն՝ կմշակվեն Չինաստանի ծովային դեսանտի՝ «Չժիբեն» լողափում (Թայդուն շրջան, Թայվան) վայրէջքի իմիտացիայով սցենարը և կղզու ուժերի պաշտպանական գործողությունները: Գործողությունների նախապատրաստման և անցկացման համար պատասխանատու է Թայվանի ռազմածովային ուժերի 151-րդ դեսանտային նավատորմը։
• Ապրիլի 5-ին Չինաստանի իրավապահ մարմինների ծովային նավերի կազմավորումը՝ «Haixun 06» մեծ պարեկային նավի գլխավորությամբ, սկսել է պարեկությունը Թայվանի նեղուցում:
• Թայվանի շուրջ աճող լարվածության և Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում ճապոնացի օրենսդիրները կոչ են արել ռումբի ապաստարաններ ստեղծել: Նման նախաձեռնության օգտին հանդես է եկել Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Քեյջի Ֆուրույան։

Ռուսաստան

• Մարտական պարեկության երթուղիներ է դուրս եկել Նովոսիբիրսկի հրթիռային միավորման «Յարս» հրթիռային գունդը։
• Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ միջուկային հակամարտության սպառնալիքն օրեցօր աճում է: Մեդվեդևը նաև հայտնել է, որ ՌԴ-ն այս տարի կարտադրի 1500 ժամանակակից մարտական տանկ:
• Ռուսաստանի Պաշտպանության նախարարության շահերից ելնելով Պլեսեցկ տիեզերակայանից արձակվել է տիեզերանավ։
• Ռուսաստանի ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի “Կասատոնների նավատորմի ծովակալ” հրթիռային ֆրեգատի անձնակազմը 422 օր անցկացրել է ծովում, որը մարտի 23-ին վերադարձել է Սևերոմորսկի բազա:
• ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական «Bayraktar TB2» ԱԹՍ-ները հազվադեպ են հայտնվում հատուկ ռազմական գործողության ամփոփագրերում, քանի որ դրանք իրականում սպառվել են ուկրաինական բանակի սպառազինության մեջ:
• ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտնել է, որ նորակոչիկներին ծառայության չեն ուղարկի Ռուսաստանի նոր սուբյեկտներ։
• ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը: Հայտարարությունը հնչել է լրտեսության մեղադրանքով The Wall Street Journal-ի լրագրողի ձերբակալությունից հետո։
• Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասին: Նախատեսվում է զորակոչել 147 հազար մարդու։
• Հարավային Կորեան դիտարկում է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու հնարավորությունը։
• Ռուսաստանում սկսվում են «Բումերանգ» հարթակի վրա ստեղծված K-16 զրահամեքենայի և K-17 հետևակի մարտական մեքենայի պետական փորձարկումները: Նախատեսվում է ավարտել փորձարկման ցիկլը և խորհուրդ տալ սերիական արտադրության համար մինչև տարեվերջ: Առաջին անգամ մարտական մեքենան ներկայացվել է 2013 թվականին «Russia Arms EXPO» ցուցահանդեսի փակ ցուցադրության ժամանակ։
• Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Մոսկվան տեսնում է Արևմուտքի փորձերը՝ Վրաստանին համոզելու Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու արկածախնդրության համար։ Փորձում են ստիպել Վրաստանին ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։
• Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ընթացիկ տարվա սկզբից հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում ոչնչացվել են ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ների 14 արձակման կայանքներ, 59 M777 հաուբից և 13 Paladin ինքնագնաց հրացաններ, 30 ինքնագնաց հրետանային կայանքներ Լեհաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Չեխիայից:
• Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ընթացիկ տարվա սկզբից հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում ոչնչացվել են ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ների 14 արձակման կայանքներ, 59 M777 հաուբից և 13 Paladin ինքնագնաց հրացաններ, 30 ինքնագնաց հրետանային կայանքներ Լեհաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Չեխիայից:
• Ապրիլի 3-ից ռուսական զորավարժարաններից մեկում սկսվել է Բելառուս զինվորականների ուսուցումը «Իսկանդեր-Մ» ՕՏՌԿ-ի կիրառման վերաբերյալ, որն իր անվանացանկում ունի միջուկային մարտական մասով զինամթերք: Նման համալիրը փոխանցվել է բելառուսական կողմին՝ Միութենական պետության սահմանների անվտանգությունն ապահովելու համար։
• Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հատուկ ռազմական գործողության ընթացքում ավելի ու ավելի շատ են օգտագործում «Fab-500 M62» բեկորային-ֆուգասային ավիառումբերը, որոնք հագեցած են «Բազալտ» գիտաարտադրական միավորման պլանավորման և ուղղման մոդուլով (МПК):

Թուրքիա

• Թուրքիան ներկայացրել է «Bayraktar TB3» նորագույն հարվածային անօդաչու թռչող սարքը, որն ունակ է աշխատել ավիակրի հետ:
• Թուրքիայի ռազմածովային ուժերը սկսել են սպառազինություն ստանալ սեփական արտադրության երկկենցաղ գրոհային մեքենաներ (MAV)։
• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի այցը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին՝ «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը մասնակցելու համար: Նա նաև հավելել է, որ թույլ չի տա Արևմուտքի երկրներին իր երկիրը ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ:
• Թուրքիան առաջին անգամ «Kuzgun» թևավոր հրթիռով փորձնական արձակում է իրականացրել «MARLIN» ծովային անօդաչու թռչող սարքից։
• Հունաստանը ձեռք կբերի իսրայելական արտադրության SPIKE NLOS հակատանկային հրթիռային համալիրներ։ «Հորիզոնից այն կողմ» թիրախներ խոցելու ունակ կառավարվող հրթիռները ինտեգրվելու են ծովային, օդային և ցամաքային հարթակներին։ Այդ համալիրների հայտնվելը հույն զինվորականների սպառազինության մեջ լուրջ օգնություն կլինի Թուրքիայի հետ տարածաշրջանային դիմակայությունում։
• Ամերիկյան «CNBC» լրատվականը նշել է, որ Թուրքիան 2022-ին 4.4 մլրդ դոլարի ռազմական նշանակության սարքավորումներ է արտահանել։ Դա որոշ եվրոպական երկրների պաշտպանական ոլորտի տարեկան բյուջեից ավելին է։ «Սպասվում է, որ այդ թիվը 2023-ին հասանելու է 6 մլրդ դոլարի, քանի որ առաջիկայում թուքրական պաշտպանական արտադրությամբ զբաղվող ընկերությունները լցնելու ՆԱՏՕ-ական երկրների պահեստները»,- գրում է «CNBC»-ը։
• Ըստ ճապոնական մամուլի, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը 2023 ֆինանսական տարվա բյուջեի շրջանակներում փորձնական շահագործման կհանձնի թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ն, և այն փորձարկումների կենթարկվի ցամաքային զորքերի կողմից։

Հնդկաստան

• Հնդկաստանում փորձնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Դռուվ բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը:
• Հնդկաստանում փորձարկել են ազգային մշակման բազմակի օգտագործման տիեզերանավի նախատիպը։
• Հնդկաստանը փորձարկում է Ռուսաստանից գնված «С-400» հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Մոտ ժամանակներս նախատեսվում է փոքր կամ միջին հեռահարության հրթիռների արձակում արագ շարժվող օդային թիրախի ուղղությամբ։
• Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Bharat Dynamics Limited ընկերության հետ 1 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել «բարելավված» Akash զենիթահրթիռային համակարգի արտադրության և մատակարարման համար: Համակարգը կմատակարարվի հյուսիսային սահմանների երկայնքով տեղակայված բանակային հակաօդային պաշտպանության երրորդ և չորրորդ գնդերին։ Akash-ը կարող է հարվածել օդային թիրախներին (ինքնաթիռներ, թևավոր և բալիստիկ հրթիռներ, օդ-մակերեսային հրթիռներ) մինչև 30 կմ հեռավորության վրա և 18 կմ բարձրության վրա: Akash-ի յուրաքանչյուր մարտկոց ներառում է պասիվ Rajendra 3D ռադիոտեղորոշիչ համակարգ և չորս գործարկիչ՝ յուրաքանչյուրում երեք հրթիռով: Akash-ը կարող է հարվածել մինչև 30 կմ հեռավորության վրա և 18 կմ բարձրության վրա:
• Հնդկական Garuda Aerospace of India ընկերությունը և ևս 120 ընկերություն միավորվում են Made in India տեղական նախաձեռնության շրջանակներում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության և ազգայնացման համար: Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել տեղական ընկերություններին, որոնք արտադրում են մարտկոցներ, շարժիչներ և 75 այլ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքեր թողարկելու համար:
• Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների արտահանումը 2022-2023 ֆինանսական տարում կազմել է 159,2 մլրդ ռուփի (մոտ 1,9 մլրդ դոլար), ինչը ռեկորդային ցուցանիշ է։
• Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ապրիլին կայցելի Հնդկաստան, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպմանը:
• Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Bharat Electronics Limited ազգային ընկերության հետ հնդկական բանակի համար 364 մլն դոլար արժողությամբ ռադիոէլեկտրոնային պայքարի երկու «Խիմշակտի» համակարգերի մատակարարման պայմանագիր է կնքել:
Իրաք
• Թուրքիան և Իրաքը պայմանավորվել են ստեղծել «Պարսից ծոց-Թուրքիա» միջանցք։ Մասնավորապես՝ Թուրքիան և Իրաքը ցամաքային և երկաթուղային տրանսպորտային միջանցք կկառուցեն Իրաքի Բասրա նահանգից մինչև թուրքական սահման: Ըստ ամենայնի, Իրանը դուրս է մնացել տարածաշրջանային այս նախագծից։
• Իրաքում ամերիկյան ուժերը լիարժեք մարտական պատրաստության են բերվել։ Ամերիկյան ավիացիան ակտիվորեն թռչում է Սիրիայի և Իրաքի սահմանի երկայնքով։
• Իրաքը շահել է Թուրքիայի դեմ միջազգային արբիտրաժի դատը Իրաքի քրդական շրջանից հում նավթի արտահանման շուրջ երկարատև վեճում: 2015-ին Իրաքի նավթի նախարարությունը նաև հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանին խնդրում է Թուրքիային և BOTAŞ-ին «դադարեցնել» հում նավթի բոլոր չարտոնված փոխադրումները, պահեստավորումը և բեռնումը»։
• Իրաքի Դահուկ նահանգում կործանվել է քրդական կազմավորումների 9 բարձրաստիճան անդամների տեղափոխող ինքնաթիռ։ Թուրքերը քրդական ինքնապաշտպանական ջոկատներին ահաբեկիչներ են համարում:
• Ար-Ռամադիում անհայտ անձինք գնդակոծել են Աս-Սահվայի՝ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող իբրև սուննի կազմավորման խորհրդաժողովը, որը ստեղծվել է սուննի արաբների կողմից ամերիկացիներին աջակցելու պատրանք ստեղծելու համար:
• 66 կողմ, 30 դեմ ձայներով ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրաքում և Պարսից ծոցում ռազմական լիազորությունների մասին բանաձևի չեղարկմանը: Այժմ դրա օգտին կքվեարկեն ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատում։
• Ռուսաստանն Իրաքին խնդրում է օդային միջանցք բացել դեպի Սիրիա։ Նշենք, որ սիրիական հակամարտության սկզբում Իրանի կողմից Իրաքի օդային տարածքի օգտագործումը վճռորոշ է եղել երկիրը «Ալ-Քաիդայի»զինյալներից պաշտպանելու համար:
• Բնական գազի և էլեկտրաէներգիայի ներկրման համար Իրաքի պարտքն Իրանին կազմում է ավելի քան 11 մլրդ դոլար, հայտարարել է Բաղդադում Իրանի դեսպանը:

Սիրիա

• Սիրիական աղբյուրները հայտնել են, որ Իրաքի հետ սահմանի մոտ իրանական Իմամ Ալիի ռազմաբազայի վրա հարվածային ԱԹՍ-ների հարձակման մասին, որը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը Հալեպի օդանավակայանի վրա հարվածներից մեկ օր անց։
• Իրանամետ կազմավորումները Սիրիայում հարձակվել են ԱՄՆ ստորաբաժանումների վրա։ Շատ չանցած ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված կազմավորումների ուղղությամբ։ Նշվում է, որ հարվածները պատասխան են Սիրիայում կոալիցիայի բազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակմանը:
• ԱՄՆ ռազմածովային ուժերի USS George HW Bush (CVN 77) ավիակիրը շարժվում է դեպի Միջերկրական ծովի արևելյան հատված, որտեղ կցուցադրի իր ներկայությունը և հնարավոր կլինի ավիացիոն աջակցություն ցուցաբերել Սիրիայում ԱՄՆ ուժերի և իրանամետ զինյալների փոխադարձ հարվածների ֆոնին: Միևնույն ժամանակ, այդ նույն մերձ շրջանակները արդեն Իրաքի հետ սահմանին սպառնում են խոցել ամերիկյան ուղղաթիռները դյուրակիր զենիթահրթիռային համալիրի միջոցով:
• Վերջին երկու գիշերները իսրայելական օդուժը մի քանի հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի հարավային տարածքներին՝ Քյաֆր Սուսա և Ալ Միդան շրջաններին:
• Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն անցած շաբաթվա ընթացքում երրորդ ավիահարվածն է իրականացրել Սիրիայի տարածքում: Հարվածի տակ են հայտնվել Հոմս նահանգի մի քանի օբյեկտներ՝ Հոլմս միջազգային տերմինալը, Տիաս և Տիֆոն օդանավակայանները (Տ 4):
• Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը իսրայելական օդուժը կատարել է արդեն 4-րդ մեկ շաբաթվա ընթացքում հարձակում Սիրիայի օբյեկտների վրա: Տարվա սկզբից նման հարձակումներ եղել են ավելի քան տասն անգամ: Տեղական աղբյուրների տվյալներով՝ իսրայելցիները երկու ալիքով արձակումներ են իրականացրել։ Առաջինը որսացել է սիրիական ՀՕՊ համակարգերը Դամասկոսի օդանավակայանի շրջանում։ Սակայն մյուսները հասել են նպատակներին։ Դրանց թվում է եղել Ալ-Կիսվա քաղաքի ապակու գործարանը, որտեղ երկու խաղաղ բնակիչ է զոհվել: Հարվածի տակ է հայտնվել նաև Թել աս-Սահվի շրջակայքում գտնվող օբյեկտը, որի վրա իբր գտնվում են ՀՕՊ-ի դիրքեր։

Իսրայել

• Իսրայելը ցնցած ցույցերի ֆոնին Հորդանանի Արևմտյան ափին իրադարձությունների զարգացման ինտենսիվությունը նվազել է։ Իսրայելի Պաշտպանության բանակը ձերբակալությունների շարք է իրականացրել տարածաշրջանի տարբեր քաղաքներում:
• Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից հարվածներ են հասցրել Իսրայելի հարավային քաղաքներին։ Իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ միջոցները խոցել են բոլոր արձակված արկերը։
• Մի քանի ահաբեկչական ակտեր են տեղի ունեցել Իսրայելի տարածքում և Հորդանանի արևմտյան ափին։ Ուժայիններն ավանդաբար զինված գրոհներով պատասխանել են պաղեստինյան բնակավայրերին։
• Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսում տասնյակ հրթիռներ են արձակվել։ Դրանց մեծ մասը որսացել են «Երկաթե գմբեթ» ՀՕՊ միջոցներով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախատեսում է իրավիճակի գնահատում անցկացնել Իսրայելի անվտանգության ծառայությունների և պաշտպանության բանակի ղեկավարների հետ: Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Լիբանանի տարածքից գնդակոծության մեջ, այն անվանել է ծրագրված հարձակում։
• Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին հեռու մնալ Լիբանանի և գրավյալ տարածքների միջև սահմաններից։

ՆԱՏՕ

• Շվեդիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը: Ընդ որում, դրա համար իր թույլտվությունը Թուրքիան չի տվել։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան պաշտոնապես կմիանա դաշինքին Թուրքիայի հաստատումից հետո մի քանի օրվա ընթացքում, իսկ Շվեդիան ամենայն հավանականությամբ՝ հուլիսին: Մարտի 30-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է խորհրդարանի որոշումը, որն ավելի վաղ վավերացրել էր ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը: Ֆինլանդիան երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Ֆինլանդիայի պետական դրոշը բարձրացվել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Հարկ է նկատել, որ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին, Ռուսաստանի հետ գրեթե 1300 կմ սահման ունեցող երկիրը պաշտոնապես դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան վաղ թե ուշ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դրա համար դաշինքը սկսում է «Ուկրաինային աջակցելու բազմամյա նախաձեռնություն՝ խորհրդային ժամանակների սարքավորումներից և դոկտրիններից ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելու և ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիությունը բարձրացնելու նպատակով»։

ՀԱՊԿ

• Ուժի մեջ է մտել 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների կողմից ստորագրված՝ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ժամանակավոր գտնվելու հետ կապված գործերով իրավասության և իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագիր։ Ըստ որի՝ կիրականացվի ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը՝ ռազմական ոստիկանություն, ռազմական հետաքննութիւն, զինվորական դատախազություն, ռազմական դատարաններ (տրիբունալներ) – քրեական և վարչական գործերով՝ կապված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կազմի մեջ մտնող անձանց հետ: Համաձայնագիրը վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, և Տաջիկստանը։
• ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են զորավարժությունների նախապատրաստման առաջին շտաբային բանակցությունները հավաքական ուժերի հետ։ 2023 թվականին զորավարժությունների համալիրը կանցկացվի «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով։ Ըստ այդմ՝ Բելառուսի տարածքում նախատեսված են համատեղ և հատուկ զորավարժություններ՝ «Փոխգործակցություն-2023», «Որոնում-2023», «Էշելոն-2023», «Ժայռ-2023»։ Բելառուսի Հանրապետության տարածքում առաջին անգամ կանցկացվի հատուկ վարժանք՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ ձևավորմամբ «Արգելապատնեշ-2023» զորավարժությունը։ Եզրափակիչ փուլում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն-2023»զորավարժության անցկացում։ Ղրղզստանի Հանրապետության տարածքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները»։
• ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլաևը մարտի 27-31-ը ՀԱՊԿ միջպետական նպատակային ծրագրի լրամշակման աշխատանքային խմբի կազմում այցելել է տաջիկա-աֆղանական տեղամաս Տաջիկստանի պետական սահմանը՝ Տաջիկստանի սահմանապահ զորքերի սպառազինության, ռազմական տեխնիկայի և սահմանի պահպանության տեխնիկական միջոցների կարիքները հստակեցնելու նպատակով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով