Ղազախստանը և խորքային ժողովրդավարական բարեփոխումները. գործն արված է, բայց ամեն ինչ առջևում է

 

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ղազախստանն անցել է իր զարգացման չափազանց կարևոր պատմական փուլը։ Երկրում իրականացվել են հիմնական քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, որոնք նախաձեռնել է հանրապետության նախագահ Կ. Տոկաևը։ Ղազախստանի ներկայիս առաջնորդն ընտրել է իսկական ժողովրդավարական ուղի՝ բոլոր վերափոխումների գլխին դնելով իր ժողովրդի ցանկությունն ու կամքը։ Իր հերթին, ժողովուրդը պաշտպանել է նախագահի կուրսը և քվեարկել Կ. Տոկաևի օգտին 2022 թվականին կայացած նախագահական ընտրություններում։ Կարևոր է, որ ՂՀ-ում բարեփոխումներն ընթանում են ժողովրդի և իշխանության միջև ուղիղ երկխոսության և փոխադարձ համաձայնության ոգով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղազախստանում միայն վերջին շրջանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական հանրաքվե, ինչպես նաև տեղի են ունեցել նախագահի, խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորների արտահերթ ընտրություններ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Ղազախստանում ավարտվում է իշխանության բոլոր ինստիտուտների մասշտաբային վերափոխումը, ինչը համապատասխանում է նաև ողջ ժողովրդի ձգտումներին։ Հենց այս մասին էլ իր ելույթում ասել է նախագահ Տակաևը խորհրդարանի VIII նստաշրջանում, ինչպես նաև անդրադարձել է անցած տարվա ընթացքում երկրի ազգային-քաղաքական կյանքում հիմնական նշանակումներին:

Ընթացիկ բարեփոխումների իրականացումը հիմնված է «ուժեղ նախագահ – ազդեցիկ խորհրդարան – հաշվետու կառավարություն» բանաձևի վրա։ Հարկ է նշել, որ նախագահ Տոկաևը զգալիորեն ուժեղացրեց խորհրդարանի դերն ու ազդեցությունը, ինչպես նաև սահմանափակեց նախագահի որոշ գործառույթներ՝ հանրապետության քաղաքական համակարգը ժողովրդավարացնելու նպատակով: Կ. Տոկաևը բազմիցս նշել է սուպերնախագահական կառավարման ձևի անթույլատրելիության մասին և այս համատեքստում հավասարակշռել է պետական կառավարման համակարգը՝ ի շահ Ղազախստանի Հանրապետության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհրդարանի դերի ուժեղացմամբ Կ. Տոկաևը հավասար պայմաններ ստեղծեց դաշտում գտնվող բոլոր քաղաքական կուսակցությունների համար, ինչպես նաև իջեցրեց խորհրդարանի անցողիկ շեմը: Հենց այդ վերափոխումների արդյունքում է Ղազախստանի խորհրդարան անցել 6 քաղաքական ուժ, ինչը ստեղծում է քաղաքական մրցակցության իրական մթնոլորտ, ինչպես նաև ապահովում է բնակչության գրեթե բոլոր խավերի շահերի ներկայացվածությունը երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։

Ուշադրություն դարձնենք, որ Ղազախստանը միակ երկիրն է քաղաքական միջավայրում, որն իրականացնում է այնպիսի խորքային ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք զարգացման նոր միտում են սահմանում։

Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն ուղղված են պետական կառավարման համակարգի կատարելագործմանը։ Քաղաքական գործընթացների ժողովրդավարացման, պետական կառավարմանը քաղաքացիների մասնակցության հետագա բարձրացման ուղղությամբ շարժումը շարունակվելու է:

-Ես համոզված եմ, որ բարեփոխումները բացառիկ կարևոր նշանակություն ունեն մեր ազգի ապագայի համար, – նշել է ՂՀ նախագահ Կ. Տոկաևը:

Ղազախստանի նախագահի կողմից սահմանվել են նաև հիմնական առաջնահերթությունները, որոնք դրված են խորհրդարանի առջև և անհրաժեշտ են քաղաքական վերափոխման համար:

Կ. Տոկաևը կոչ է արել խթանել գործարար ակտիվությունը, բացահայտել արդյունաբերական ներուժը, վերանայել ենթակառուցվածքային զարգացման մոտեցումները, հատուկ ուշադրություն դարձնել պարենային անվտանգության ապահովմանը, մարդկային կապիտալի որակի բարձրացմանը, քաղաքացիների սոցիալապես խոցելի խմբերի աջակցմանը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդմանը, պետական կառավարման արդյունավետության և ռազմավարական պլանավորման որակի բարձրացմանը:

Ակնհայտ է, որ ՂՀ նախագահն խորհրդարանում իր ելույթով իշխանության բոլոր ներկայացուցիչներին հասկացրեց, որ, չնայած Ղազախստանն այժմ արդեն գտնվում է այն փուլում, երբ ավարտվել է բոլոր պետական մարմինների վերափոխումը, սակայն աշխատանքը դեռ առջևում է և դեռ պետք է ցույց տալ իրական արդյունքներ, որոնք շոշափելի կլինեն ՂՀ քաղաքացիների համար: Նախագահը հիմնվում է հենց աշխատանքի իրական արդյունքների վրա և հենց այդպիսի կուրս է սահմանում ողջ պետական համակարգի համար։

Իրականացված սոցիալ-տնտեսական բարեփոխումների շրջանակներում նախագահ Տոկաևը շատ մեծ ուշադրություն է դարձրել սոցիալապես խոցելի խավերին, ինչպես նաև այն ուղղություններին, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Նախագահի կողմից հիմք է դրվել պետական ռեսուրսների արդարացի բաշխման, ինչպես նաև Ղազախստանի ներսում սոցիալական արդարության մթնոլորտի ձևավորման համար։

Նախագահ Տոկաևը կարևորում է նաև երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական պլանավորման մոտեցումների վերանայումը՝ հաշվի առնելով գլոբալ միտումները:

Հիմնական նպատակին հասնելու համար՝ քաղաքացիների բարեկեցության բարձրացման և ազգի նոր որակի ձևավորման, Ղազախստանի նախագահը հենվում է իր կողմից նախկինում ձևավորված գաղափարախոսությունների վրա՝ օրենքի գերակայություն, ժողովրդի միասնություն, սոցիալական արդարություն և ներքաղաքական կայունություն:

Այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ Տոկաևին հաջողվել է ոչ միայն հարթել բոլոր սուր հարցերը Ղազախստանի ներսում, այլև ամուր հիմքեր ստեղծել երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Մարդիկ հավատացին Տոկաևին և այն բարեփոխումներին, որոնք նախաձեռնել է նախագահը, քանի որ դրանք պոպուլիստական որևէ տարր չունեն և բխում են օբյեկտիվ իրականությունից։

Ղազախստանի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի այսօր շատ լավ հասկանում է, որ կայծակնային արագ թռիչքներ չեն լինում, և նման խոստումները հիմնականում մանիպուլյացիոն բնույթ են կրում՝ նպատակ ունենալով ստանալ քաղաքացիների աջակցությունը այս կամ այն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ղազախստանի գործող նախագահի տարբերակիչ առանձնահատկությունը պոպուլիզմից հեռու լինելն է, ինչի կապակցությամբ նրա նախաձեռնած բարեփոխումները միանգամայն կենսունակ են և կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական համակարգի և տնտեսության վրա։

Տոկաևը, որպես փորձառու և իմաստուն դիվանագետ, բավականին խնամքով, բայց բավականին համարձակորեն մոտեցավ Ղազախստանի Հանրապետության քաղաքական համակարգի և տնտեսության բարեփոխման գործընթացին:

Ղազախստանի Հանրապետության ղեկավարը ներքին քաղաքականության բարեփոխումների հետ մեկտեղ առաջին իսկ օրերից սկսեց ինտենսիվորեն վարել նաև արտաքին քաղաքականություն և ակտիվորեն ինտեգրել Ղազախստանը՝ որպես միջազգային հարաբերությունների համակարգի լիիրավ և ուժեղ անդամ: Շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ճանաչել են Ղազախստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և նշել դրանց ժողովրդավարականությունն ու թափանցիկությունը:

Կասկած չկա, որ շուտով իրականացված բոլոր բարեփոխումները կտան իրենց կոնկրետ դրական արդյունքները, իսկ Ղազախստանը արագ կզարգանա և հաջող պետության օրինակ կդրսևորի։

 

 

Աշոտ Սարգսյան, քաղաքագետ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով