Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է ինչ կալանավորված է.Աբրահամյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը:
Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր առանց երկար մտածելու, վերևից իջնող, քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա ինչ գին կունենա համակարգի ու երկրի համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Տիգրան  Աբրահամյանը:

Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի, նա ու իր ընտանիքը վաղուց են ապացուցել, որ ունեն հստակ սկզբունքներ ու հենց դրանով են առաջնորդվում:
Այսօր միայն իշխանության համար է պայքարը հանուն իշխելու ու դրանից բխող հնարավորություններից օգտվելու համար և նրանք դժվար էլ գիտակցեն, որ երկրում կան ուժեր, խմբեր, գործիչներ կամ պարզապես անհատներ, որոնց համար հայրենիքը, ազգային արժեքները թանկ են ամեն տեսակի պաշտոնից ու իշխանությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով