ՃՏՊ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 7-ին, ժամը 08:59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Lada Niva» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․) և «Paz» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Մ․)։
Փրկարարները «Paz» մակնիշի ավտոբուսի 2 ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով