ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին

Ապրիլի 29-ին, ժամը 17:03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. առկա է ձորակն ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 44-րդ կմ-ին «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ. Դ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ)՝ սահել ձորը և բախվել ծառին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով