
Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, վաղուց արդեն որևէ մեկին չի զարմացնում:
Կանխատեսելի սցենար, հայտնի դեմքեր, ովքեր պետք է անարժանապատիվ խոսք ու կեցվածք ընդունեն, մարդիկ, ովքեր «տուն պահելու» նկատառումներով պետք է ապօրինությունների դիմեն և եռացող գործընթացներ, որոնք յուրաքանչյուր օր, տարբեր վայրերում ու տարբեր իրադարձությունների ժամանակ պայթում են:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Կա՞ն իշխանության ներսում դեմքեր, ովքեր գիտակցում են, թե այս վիճակն ինչ հետևանքների է բերելու` այո´, շատերը չեն ուզում տեղի ունեցողի մաս դառնալ և ով ոնց կարողանում է` խուսափում է ներքաշվել իշխանության անօրինական գործողություններում:
Ե´վ քաղաքական, և´ ուժային մակարդակում որոշները հասկանում են, որ իշխանությունը հավերժ չէ, սակայն իրենց արարքները բռնության կամ մեկ այլ տեսքով արձանագրվում են ու ենթադրում են իրավական և բարոյական պատասխանատվություն, իսկ դրա ժամանակը կգա:
Նմանատիպ նորություններ:
Գործող իշխանությունները շարունակում են արատավոր և անբարո պրակտիկան՝ ցանկացած ձախողում սքողելու նպատա...
Ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը.Վազգեն Մանուկյանը դիմում է զինվորակ...
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռ...