ԱՏԳ մասնակիցները ՊԵԿ պաշտոնական կայքէջում կարող են հետևել ներքին տարանցման հայտարարագրերի կարգավիճակին

 

Տեղեկատվական հոլովակ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։

Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով տարանցման ավարտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տնտեսվարողը կարող է սկսել ապրանքային հայտարարագրի ներկայացման գործընթացը։

Լինելով լրացուցիչ գործիք՝ այն արդյունավետ է հատկապես բոլոր այն դեպքերում, երբ տարանցման եզրափակման գործընթացում ներգրավված է մեկ սուբյեկտ (օրինակ՝ փոխադրող), իսկ ապրանքային հայտարարագիր ներկայացնում է մեկ այլ սուբյեկտ (օրինակ՝ մաքսային միջնորդ), ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ փաստաթղթեր ու տեղեկություններ փոխանակելու՝ տեղեկանալ տարանցման ավարտի մասին․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներքին տարանցման փնտրման համակարգում ներդրված նոր գործիքակազմը  հնարավորություն է տալիս տնտեսվարողներին խնայել ժամանակ և այլ ռեսուրսներ՝ նպաստելով մաքսային գործառնությունների արագացմանը։

Պետական եկամուտների կոմիտեն շարունակելով մաքսային թվայնացմանը միտված բարեփոխումները, առաջիկայում ևս նախատեսում է համակարգը համալրել տեղեկատվական տեխնոգիաների այս գործիքակազմով՝ մաքսային գործառնությունների ամբողջական շղթան թվային հարթակում սպասարկելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով