Անդրանիկ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիրների նկատմամբ շանտաժի լծակ ստանալ․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ աշխատանքային քննարկում էր անցկացնում, որին մասնակցում էին նաեւ գործադիրի եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկվում էր ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի աշխատանքային տարբերակը։ Քոչարյանը մտադիր է օրենսդրական փոփոխությամբ ընդդիմադիրների նկատմամբ շանտաժի լծակ ստանալ։ Այս նախագծով ԱԺ քննիչ հանձնաժողով չներկայանալու կամ տեղեկություններ չհայտնելու դեպքերը կճանաչվեն քրեորեն պատժելի արարքներ։ Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՔՊ ՄԻՊ թեկնածու, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գաղտնիք չէ, որ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերին չեն ներկայանում որոշ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝  ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը եւ այլք։ Քոչարյանը փորձում է քրեական մեղադրանքի շանտաժով նրանց բերման ենթարկել ԱԺ։

Մովսես Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել այս քայլը․ «Ինչ ուզում են, թող անեն, իրենց գործն է, դա իմ վերաբերմունքը չի փոխելու այդ հանձնաժողովի վերաբերյալ, ես այնտեղ անելիք չունեմ»։ Իսկ եթե քրեական պատիժ սահմանե՞ն։ «Թող դեռ օրենքը փոխեն, նոր կխոսենք»։ Հակոբյանի խոսքով՝ պատերազմի մասին իր տիրապետած ինֆորմացիան վաղուց հասանելի է իրավապահ կառույցներին։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հանձնաժողով կհրավիրվի Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 04․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով