2023 թվականի մարտի 16-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները.Օպերատիվ բացահայտումներ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

22 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 4,398,587 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 22,000,000 ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը:  (Ցանկ 1)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11,281,480 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5,970,740 ՀՀ դրամ:  Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։ (Ցանկ 2)

2 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 34,100,000 ՀՀ դրամ։ Ներկայացվում է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպք։

2 Ցանկ-ապօրինի ձեռնարկատիրական_մարտ 3 Ցանկ-առանց լիցենզիա_մարտ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2 Ցանկ-ապօրինի ձեռնարկատիրական_մարտ

3 Ցանկ-առանց լիցենզիա_մարտ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով