Թմրամիջոցների շրջանառությունը հասել է հանրակրթական դպրոցներ.Նարեկ Միրզոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ  Միրզոյանը  գրում  է.

Թմրամիջոցների շրջանառությունը հասել է հանրակրթական դպրոցներ։
Վերջին շրջանում հանրապետությունում թմրանյութաշրջանառության ծավալները հատել են բոլոր կարմիր գծերը։Ինչպես ողջ երկրի,այնպես էլ Գյումրու դպրոցներում (հատկապես ավագ) պարբերաբար անցկացվում են ծնողական ժողովներ, որտեղ ծնողներին զգուշավորության կոչ է արվում զերծ պահել իրենց երեխաներին հանցավոր սխեմայի մեջ հայտնվելուց։ Մասնավորապես տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ դպրոցների հարակից տարածքներում թմրանյութերի շրջանառության, աշակերտներին թմրանյութ հյուրասիրելու(նույնիսկ կոնֆետի տեսքով),թմրանյութերի վաճառքի մեջ ներքաշելու և այլ դեպքերի մասին։ Պետության և երկրի ղեկավարությանը ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես է մի ողջ սերունդ կործանվում։
Հ. Գ. Ղեկավարության անտարբեր վերաբերմունքը քաղաքացիներից շատերի մոտ մոտ մեծ դժգոհության առիթ է տվել։
Հ.Գ.Ուշքի եկե՛ք, կորցնում ենք և հայրենիք և մի ողջ սերունդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով