Սյունիքը պատրաստում են նոր աղետին ընդառա՞ջ. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո Սյունիքի մարզը հայտնվել է միջազգային պաշտոնյաների եւ կառույցների ուշադրության կենտրոնում, շուրջ 2 տարի է՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, դեսպաններ են այցելում մարզ, իսկ վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ։ Մարզում իրականացնում են «Աղետների ռիսկերի կառավարման» թեմայով ծրագրեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սյունիքի մարզի պաշտոնական աղբյուրն ասաց, որ այդ կառույցներն ու հայաստանյան գործընկեր ՀԿ-ները, իրար հերթ չտալով, տարբեր համայնքներում նոն-ստոպ ռեժիմով դասընթացներ են իրականացնում, քննարկումներ կազմակերպում, որոնք հիմնականում վերաբերում են բնակչության տարհանման պլաններին, ապաստարանները կարգի բերելուն, բնակֆոնդին եւ այլ հարցերի։

Այս ակտիվությունը սյունեցիների մոտ մտահոգություններ է առաջացրել, կասկածներ, որ նոր աղետից, այն է՝ Արցախի վերջնական կապիտուլյացիայից առաջ միջազգային հանրությունը պատրաստում է Սյունիքը, որպեսզի մարզը կարողանա ընդունել փախստականների։ Առավել լավատեսներն ուզում են հավատալ, որ այս պատրաստությունները ոչ թե Արցախի հետ են կապված, այլ՝ Իրանի, որ առաջիկայում աշխարհաքաղաքական սրացումների հետեւանքով Սյունիքը կարող է իր հարկի տակ իրանցի փախստականների ընդունել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 03․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով