Սամվել Բաբայանը գերակտիվացել է. միջադեպ Արցախի դպրոցներից մեկում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում այս օրերին գերակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական տարբեր ուժերի հետ, նրանց հետ տարբեր հարցերով բանակցություններ է անցկացնում, անգամ դպրոցներ է այցելում, ուսուցիչների հետ հանդիպում, թեեւ շատ դեպքերում մերժումներ է ստանում. քաղաքական շատ ուժեր չեն ցանկանում նրա հետ հանդիպել, քանի որ Արցախում վերջինս համարվում է Նիկոլ Փաշինյանի մարդը:

Ավելին՝ տեղեկացանք, որ վերջերս անգամ դպրոցներից մեկում է միջադեպ եղել: Բաբայանը գնացել է, որպեսզի հանդիպի ուսուցիչների հետ, սակայն կտրուկ մերժել են նրան, չեն ցանկացել հանդիպել նրա հետ:

Արցախցիների մոտ տպավորություն է, որ Բաբայանը ընտրությունների է նախապատրաստվում, իր համար այսպիսով ընտրազանգված է փորձում հավաքել, անգամ տարբեր բնակավայրերում երեք ամիս ժամկետով գրասենյակներ է վարձակալել, որոնք իր համար շտաբ են ծառայում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե ինչու է Բաբայանը ընտրությունների հույսեր փայփայում, անհասկանալի է, բայց այն, որ վերջինս հատկապես պատերազմից հետո անցանկալի անձ է այնտեղ, փաստ է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով