Սա արդեն վեթինգ չէ, այլ՝ դատավորների գիլյոտին.Սոս Հակոբյան

 

Դատավորների նկատմամբ ԲԴԽ կողմից կարգապահական վարույթների հարուցումը կրում է խայտառակ բնույթ. սա արդեն վեթինգ չէ, այլ՝ դատավորների գիլյոտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարգապահական վարույթ է հարուցվում և պատախանատվության են ենթարկվում 90% դեպքերում վարկանշավորման արդյունքում փաստաբանների կողմից բարձր վարկանիշի արժանացած դատավորներ։

Դրա փոխարեն հեշտացված, պարզեցված և արտահերթ բոլոր ձևերով դատարանները լցնում են մի քանի տարվա փորձ ունեցող, անգամ բազային իրավաբանական մասնագիտական կրթություն չունեցող մարդկանցով։

Էս տեմպերով մեկ տարում դատական իշխանությունը ոչ թե կգլխատվի այլ՝ կքառատվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք գոնե հասկանու՞մ եք, որ վաղը դուք կամ ձեր կողակիցը կարող է հանձնվել դատավոր-դահիճների քմահաճույքին…

հույսներդ ո՞րն է, չեմ հասկանում, իսկապես դուք էլ եք մտածում, որ իշխանությունը մի 20 տարի էլ անցնելու է ՔՊ գրասենյակի մոտով…բա հետո՞, բա որ ձեզանից ավելի վայրենի և բորենիներ գան իշխանության…

Աստծո հույսի՞ն եք մնալու, ախր երկրի վրա իր սպասավորներին հետապնդողների նկատմամբ, վախենամ՝ Տերն էլ ներողամիտ չգտնվի…»,- գրել է Հակոբյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով