Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա․ նախկին վարչապետ. «Իրավունք»

 

«Իրավունք» թերթը գրում է. «Անգամ Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է եկել այն եզրահանգման, որ չպետք է Ռուսաստանին դարձնել թշնամի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ես ռուսամոլ չեմ, բայց մի բանում համոզված եմ՝ չպետք է շատացնել Հայաստանի թշնամիների թիվը: Եթե Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ապա ամենեւին էլ պարտադիր չէ Ռուսաստանին էլ դարձնել Հայաստանի թշնամի:

Եթե մենք Ռուսաստանին ասում ենք գնա, դառնում է մեր թշնամին: Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով