Քայլիստասակուրական թալա՞ն. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Ըստ hetq.am-ի Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով…
Պարզվեց, առցանց խանութներից կամ, հատուկ տնկարաններից այդ նույն սակուրաները կարելի էր ձեռք բերել 1 500-6 400 ռուբլով՝ 7 500-32 000 դրամ…
Օրինակ՝ “սակուրա ճապոնական սերիուաթա կիկու շիդարու”-ն, որը քաղաքապետարանը ձեռք է բերել 65 490 դրամով ՌԴ-ի Սամարայի մարզում գտնվող “Мир растений” տնկարանից 80 սանտիմետրանոց տնկին կարելի էր ձեռք բերել 32 000 դրամով, նույնն էլ “սակուրա ճապոնական ռոյալ բուրգունդի”-ն, որը քաղաքապետարանը ձեռք է բերել 72 490 դրամով, մերձմոսկովյան “Царь сад”-ի տնկարանից կարելի էր գնել 3 500-6 500 ռուբլով՝ 17 500-32 500 դրամով…
Դե առցանց խանութների մասին էլ չեմ խոսում, որտեղ քայլիստների ձեռք բերած “ադամանդյա” սակուրաների տնկիները կարելի էր կոպեկներով՝ 1 500 ռուբլի՝ 7 500 դրամով գնել…
Ինչպե՞ս կարելի էր մի տնկիի համար կրկնանի վճարել… Հիմա սա թալան չէ, ի՞նչ է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով