Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը

Մարտի 17-ին, ժամը 09։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Շ․ ) արգելափակվել է ցեխակույտի մեջ։
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել բեռնատարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով